Ներածություն

Սույն հրապարակային օֆերտան (այսուհետ՝ «Օֆերտա») հանդիսանում է առաջարկ ԱՁ Իլյա Վալերևիչ Ուդալինինի (այսուհետ՝ «կատարող») կողմից անսահմանափակ թվով անձանց՝ հեռակա կերպով ծառայությունների մատուցման պայմանագիր կնքելու վերաբերյալ՝ ըստ Օֆերտայի և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պայմանների և կարգի։

Խնդրում ենք ուշադիր ծանոթանալ Օֆերտայի տեքստին, և եթե Դուք համաձայն չեք Օֆերտայի որևէ կետի հետ, Դուք իրավունք ունեք հրաժարվել Օֆերտայի ընդունումից։

1․ Տերմիններ, սահմանոււմներ

1.1. Սույն օֆերտայում ստորև ներկայացված տերմիններն ունեն հետևյալ իմաստները․

«Օֆերտա» – սույն փաստաթուղթը, որը հրապարակված է կայքում և ներկայացնում է իրենից Կատարողի առաջարկը՝ ուղղված անսահմանափակ թվով ֆիզիկական անձանց՝ հեռակա եղանակով պայմանագիր կնքելու՝ կատարելով Օֆերտայի ընդունում (ակցեպտ):

«Օֆերտայի Ակցեպտ» — Օֆերտայի լիարժեք և անվերապահ ընդունում՝ դրա 2.4․ կետում նշված գործողությունները կատարելու միջոցով։

«ՀՀ ՔԴ» — Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրք։

«Կատարող» — ԱՁ Ուդալինին Իլյա Վալերևիչ (գրանցման համար՝ 290.1411995, ՀՎՀՀ՝ 28289948, հասցե՝ ՀՀ, ք․ Երևան, Սեբաստիա փող., 14 շ., 53 բն․), ով հանդիսանում է Կայքի սեփականատերը և Ապրանքների վաճառողը՝ համաձայն Օֆերտայի։

«Համաձայնագիր» — Ապրանք պատրաստելու Ծառայությունների մատուցման համաձայնագիր, որը կնքվում է Օֆերտայի Ակցեպտի միջոցով՝ համաձայն ՀՀ ՔԴ-ի 448-րդ հոդվածի։

«Պատվիրատու» — Օֆերտայի Ակցեպտ կատարած և Կայքի միջոցով Պատվեր ձևակերպած ֆիզիկական անձ։

«Կայք» — ինտերնետ-ռեսուրս, որը պարունակում է Ծառայությունների բովանդակության և արժեքի մասին ամբողջական տեղեկատվություն, տեղադրված հետևյալ հասցեով՝ https://tigerpc.am/.

«Ծառայություն» — ծառայություն, որը մատուցում է Կատարողի կողմից Պատվիրատուին՝ ապրանքների արտադրության տեսքով, որոնք ներկայացված են Կայքում և ընտրված Պատվիրատուի կողմից Պատվեր ձևակերպելիս, ինչպես նաև դրանց հետագա առաքումը Պատվիրատուի հասցեով։

«Ապրանք» — Կատարողի մատուցած Ծառայության արդյունքը, կոնկրետ նյութական օբյեկտ, որը պատրաստված է Պատվիրատուի Պատվերով և համապատասխանում է նրա պահանջներին։

«Պատվեր» — Պատվիրատուի կողմից Կայքի միջոցով ձևակերպված իր ընտրությամբ Ծառայություններ մատուցելու հայց, կայքում, և տրամադրված Կատարողին՝ Ինտերնետ ցանցի միջոցով (էլեկտրոնային ձև, տեղադրված Կայքում) կամ՝ ձևակերպված Պատվիրատուի կողմից հեռախոսով, նշված սոցիալական ցանցերում հաղորդագրությունների միջոցով։

«Առաքման ծառայություն» — երրորդ կողմ, որը տրամադրում է առաքման ծառայություններ Պատվիրատուին՝ ըստ Կատարողի հետ ունեցած իր պայմանագրի։

«Սոց․ ցանցեր» — սոցիալական ցանցեր, որոնցում կա Կատարողի հաշիվը և որոնց միջոցով հնարավոր է կապ հաստատել Կատարողի հետ։ Սոց․ ցանցերը ներառում են՝

Ներկայացված հղումները հանդիսանում են Կատարողի սոցիալական ցանցերում պաշտոնական էջերը/հաշիվները։ Կատարողը պատասխանատվություն չի կրում կողմնակի հաշիվների և էջերի համար։

1.2. Սույն օֆերտայի նպատակների համար եզակի թվով տերմիններն ու սահմանումները տարածվում են նաև բազմակի թվով տերմինների ու սահմանումների վրա և հակառակը։

2. Ընդհանուր դրույքներ

2.1. Կատարողը պարտավորվում է Ծառայություններ մատուցել Պատվիրատուին, իսկ Պատվիրատուն պարտավորվում է ընդունել և վճարել Ծառայությունները համաձայն Օֆերտայի։

2.2. Համաձայն ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 453-րդ հոդվածի՝ սույն փաստաթուղթը հանդիսանում է հրապարակային օֆերտա՝ ուղղված Պատվիրատուներին, և Օֆերտայի Ընդունման դեպքում Պատվիրատուն պարտավորվում է ընդունել Ծառայություններն ու կատարել դրանց վճարումը՝ Օֆերտայում ներկայացված պայմաններով։

2.3. Պատվիրատուի կողմից Պատվերի վերջնական հաստատման պահը հանդիսանում է Կատարողի Օֆերտայի Ակցեպտը (ընդունումը), ինչը համարժեք է Համաձայնագրի կնքմանը՝ Օֆերտայով սահմանված և Կայքում ներկայացված պայմաններով։

2.4. Համաձայն ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 454-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Օֆերտայի պատշաճ ընդունում է համարվում Ապրանքի Պատվերի ձևակերպումն ու Ծառայության վճարումը Պատվիրատուի կողմից։

2.5. Կատարելով Օֆերտայի Ակցեպտ Պատվիրատուն նաև հաստատում է, որ ծանոթացել է և ամբողջությամբ համաձայն է Համաձայնագրի բովանդակությանն ու պայմաններին։

2.6. Կատարողը և Պատվիրատուն երաշխավորում են, որ ունեն անհրաժեշտ իրավունակություն և գործունակություն, ինչպես նաև բոլոր իրավունքներն ու լիազորությունները, որոնք անհրաժեշտ և բավարար են Համաձայնագիր կնքելու և այն իրագործելու համար։

2.7. Ծառայությունների մատուցման մեկնարկման ամսաթիվը համարվում է Պատվիրատուի կողմից Ապրանքի Պատվերի ձևակերպման և դրա 100% կանխավճարի Կատարողի հաշվին մուտք գործելու ամսաթիվը։

3. Պայմանագրի առարկան

3.1. Կատարողը տրամադրում է Պատվիրատուին ծառայություններ, որոնք ներառում են՝

3.2. Ծառայությունների գինը հրապարակված է Կայքում և բաղկացած է՝ Ապրանքի հումքի/բաղադրիչների ձեռքբերման արժեքից, և պատրաստման Ծառայության արժեքից։ Կատարողը համաձայնեցնում է ապրանքի բովանդակությունը, բնութագրերը, հատկությունները և գինը պատվերի ստացման և Պատվիրատուի հետ խորհրդատվության ժամանակ , իսկ Պատվիրատուն վճարում է համաձայնեցված գինը և ընդունում Ապրանքները՝ Օֆերտայի պայմաններին համապատասխան։

3.3. Ապրանքի սեփականության Իրավունքը Պատվիրատուին է փոխանցվում՝ Պատվիրատուի կողմից Ապրանքների ընդունման պահին։ Ապրանքների պատահական կորստի կամ վնասման ռիսկը Պատվիրատուին է անցնում Ապրանքների Պատվիրատուի կողմից ընդունման պահից։

3.4. Կատարողի Առաքման Ծառայությունների մատուցումը իրականացվում է անվճար Պատվիրատուի համար՝ 1 միավոր Ապրանքի պատվերի դեպքում, եթե առաքումը կատարվում է Երևան քաղաքի տարածքում, և վճարովի հիմքով՝ այլ դեպքերում։ Յուրաքանչյուր Պատվերի առաքման արժեքը և այլ էական հանգամանքները Կատարողը ներկայացնում է՝ Պատվերի ձևակերպման պահին։

4. Կողմերի իրավունքներն ու պարտականությունները

4.1. Կատարողը պարտավորվում է՝

4.1.1. Օֆերտայի Ակցեպտի պահից ապահովել իր պարտավորությունների կատարումը Պատվիրատուի նկատմամբ՝ Օֆերտայով սահմանված պայմաններով և ՀՀ գործող օրենսդրության պահանջներին համապատասխան։ Կատարողը իրեն իրավունք է վերապահում հրաժարվել պարտավորությունների կատարումից՝ անհաղթահարելի ուժի («ֆորս-մաժոր») առաջացման դեպքում;

4.1.2. մշակել և պահպանել Կատարողին տրամադրված Պատվիրատուի անձնական տվյալները։ Ապահովել դրանց գաղտնիությունը և բացառել հասանելիությունը երրորդ անձանց, բացառությամբ գործող ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի։ Օֆերտան Ակցեպտելով՝ Պատվիրատուն հաստատում է իր համաձայնությունը և լիազորում Կատարողին մշակելու իր անձնական տվյալները, այդ թվում՝ ազգանունը, անունը; առաքման հասցեն; հեռախոսահամարը; էլ․ փոստի հասցեն։ Անձնական տվյալների մշակման ներքո սույն օֆերտայում հասկացվում է՝ վերոնշյալ տվյալների հավաքագրում, դրանց համակարգում, կուտակում, պահեստավորում, ճշգրտում (թարմացում, փոփոխում), օգտագործում, արգելափակում, ոչնչացում։

4.1.2.1. Կատարողը իրավասու է Պատվիրատուի անձնական տվյալները փոխանցել Առաքման ծառայությանը՝ Պատվիրատուի կողմից պատվիրված Ապրանքների առաքման նպատակով։

4.1.2.2. Պատվիրատուն իր համաձայնությունն է տալիս և լիազորում Կատարողին և նրա ծառայություններին մշակելու Պատվիրատուի անձնական տվյալները՝ տվյալների բազաների կառավարման ավտոմատիզացված համակարգերի, ինչպես նաև այլ ծրագրային և տեխնիկական միջոցների օգնությամբ։

4.1.2.3. Կատարողը իրավասու է ինքնուրույն որոշելու Պատվիրատուի անձնական տվյալների մշակման օգտագործվող եղանակները (ներառյալ, բայց չսահմանափակվելով՝ փոստային կոդերի ավտոմատ համեմատություն կոդերի/ինդեքսների բազայի հետ, փողոցների/բնակավայրերի գրառման ավտոմատ ստուգում, տվյալների բազայի սեգմենտավորում ըստ սահմանված չափանիշների և այլն)։

4.1.2.4. Կատարողը ապահովում է Պատվիրատուի կողմից տրամադրված անձնական տվյալների գաղտնիությունը, դրանց պաշտպանությունը պատճենումից և տարածումից՝ համապատասխան Կատարողի Գաղտնիության քաղաքականությանը, որը տեղադրված է Կայքում։ Ցանկացած պահի Պատվիրատուն իրավունք ունի հայցել իր անձնական տվյալների ցանկը և/կամ պահանջել փոփոխել, ոչնչացնել իր անձնական տվյալները՝ զանգահարելով Կատարողին, նշելով իր անունը, ազգանունը, հայրանունը և առաքման հասցեն։

4.1.2.5. Համաձայն ՀՀ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի՝ Կատարողը պարտավորվում է կանխել իրեն տրամադրված Պատվիրատուի անձնական տվյալների ոչ իրավասու մուտքի փորձերը, ժամանակին հայտնաբերել ու ճնշել նման փորձերը։

4.1.2.6. Կատարողը չի երաշխավորում Կայքի մշտական կամ անվերապահ հասանելիությունը։ Կայքի աշխատանքը կարող է խափանվել անհաղթահարելի ուժի և այլ փաստերի գործողություններով, որոնց կանխարգելումը կամ հաղթահարումը դուրս է Կատարողի հնարավորություններից։

4.2. Կատարողը իրավունք ունի միակողմյա փոփոխելու.

4.3. Պատվիրատուն պարտավորվում է.

4.3.1. մինչև Կայքում Պատվեր ձևակերպելու պահը՝ ծանոթանալ Օֆերտայի բովանդակությանը և սահմանված պայմաններին, ինչպես նաև Կայքում նշված այլ պայմաններին, այդ թվում նաև Կայքում սահմանված Ապրանքների գներին, առաքման և վճարման պայմաններին, երաշխիքային սպասարկման պայմաններին;

4.3.2. տրամադրել ճշգրիտ անձնական տվյալներ, որոնք անհրաժեշտ են Պատվիրատուի նույնականացման համար և բավարար Կատարողի հետ գործարքի իրականացման և Պատվիրատուին իր պատվիրած Ապրանքների առաքման համար;

4.3.3. վճարել պատվիրված Ապրանքների դիմաց՝ համաձայն Օֆերտայի պայմանների, Պատվերի ձևակերպման ժամանակ համաձայնեցված վայրում և/կամ համաձայնեցված ժամանակ;

4.3.3.1. Պատվերի ձևակերպման ժամանակ նախապես համաձայնեցված առաքման վայրի և/կամ ժամանակի փոփոխության դեպքում, Պատվիրատուն համաձայնվում է կրել լրացուցիչ տրանսպորտային ծախսերը;

4.3.4. պահպանել Օֆերտայով սահմանված պայմանները, ինչպես նաև Կայքում նշված այլ պայմանները։

5. Կայքում տեղադրված նյութերի օգտագործման պայմանները

5.1. Պատվիրատուն իրավունք չունի փոփոխել, հրապարակել, փոխանցել երրորդ անձանց կամ այլ եղանակներով օգտագործել մասնակի կամ ամբողջությամբ Կայքի բովանդակությունը։

5.2. Պատվիրատուն պարտավորվում է օգտագործել Կայքը միայն օրինական նպատակներով և չտեղադրել Կատարողի Կայքում կամ չուղղորդել Կայքի միջոցով նյութեր, որոնք հանդիսանում են որևէ ապրանքների կամ ծառայությունների գովազդ՝ առանց նախապես Կատարողի համաձայնության ստացման։

6. Պատվերի ձևակերպում և կատարման ժամկետներ

6.1. Պատվիրատուի Պատվերը կարող է ձևակերպվել հետևյալ եղանակներով՝ ընդունվել հեռախոսով, սոցիալական ցանցերում կամ ձևակերպվել կայքում ինքնուրույն Պատվիրատուի կողմից՝ Կայքում Պատվերի էլեկտրոնային ձևի լրացման միջոցով՝ Կատարողի աշխատանքային ժամին։ Պատվերը կարող է ձևակերպվել Պատվիրատուի կողմից միայն ճշգրիտ սեփական տվյալների նշելուց հետո։ Պատվերի հեռախոսով, սոց․ցանցերում և/կամ Կայքում էլեկտրոնային ձևի միջոցով ձևակերպման ժամանակ Պատվիրատուն դրանով հաստատում է, որ ծանոթացել է Օֆերտայի պայմաններին և պարտավորվում է տրամադրել Կատարողին ամբողջ անհրաժեշտ տեղեկատվությունը՝ պատշաճ կերպով Պատվերը ձևակերպելու և իրականացնելու համար։

6.2. Պատվերը ձևակերպելիս Պատվիրատուն պետք է նշի ներքոնշյալ տեղեկատվությունը.

6.3. Պատվերի ձևակերպման գործընթացի ավարտից հետո Պատվերին ավտոմատ վերագրվում է նույնականացման համար։ Որպես Կատարողի կողմից Պատվերի ստացման հաստատում Պատվիրատուին ուղարկվում են ծանուցումներ ստացված Պատվերի մասին էլ. փոստի հասցեին, որը նշվել է Պատվերի ձևակերպման ժամանակ։

6.4. Եթե Պատվերը, որը ձևակերպվել է Պատվիրատուի կողմից Կատարողի Կայքում աշխատանքային ժամին, չի հաստատվել Կատարողի կողմից, և Պատվիրատուի կողմից չեն կատարվել գործողություններ՝ ուղղված Պատվերի ակտուալության հաստատմանը (Կատարողին էլ. փոստով հաղորդագրության ուղարկում կամ զանգ Կատարողին Կայքում նշված հեռախոսահամարով), ապա Պատվերի ուղարկելու պահից 48 ժամ անց այն համարվում է չեղարկված։

6.5. Կայքում ներկայացված բոլոր տեղեկատվական նյութերը կրում են ծանոթացման բնույթ և չեն կարող լիովին փոխանցել ճշգրիտ տեղեկություն Ապրանքի հատկությունների և բնութագրերի մասին, ներառյալ գույնը, չափերը և ձևերը։ Պատվիրատուի մոտ հարցեր առաջանալու դեպքում՝ կապված Ապրանքի հատկությունների և բնութագրերի հետ, Պատվերի ձևակերպումից առաջ պարզաբանումների համար նա պետք է դիմի Կատարողին։ Կայքում բոլոր նկարները տեղադրված են տեղեկատվական նպատակներով։ Ապրանքի արտաքին տեսքը կարող է տարբերվել լուսանկարներում ներկայացվածից։

6.6. Պատվիրատուն կարող է պատվիրել միայն այն Ապրանքները, որոնք ներկայացված են Կայքի մենյուում Պատվերի ձևակերպման պահին կամ ապրանքները, որոնք առաջարկվել են կատարողի կողմից խորհրդատվության ընթացքում։ Եթե Կատարողի մոտ բացակայում է Հաճախորդի կողմից պատվիրած Ապրանքների անհրաժեշտ քանակը կամ տեսականին, Կատարողը պարտավոր է այդ մասին տեղեկացնել Հաճախորդին հեռախոսով կամ էլ. փոստով՝ Պատվերը ստանալուց հետո մեկ օրվա ընթացքում։ Հաճախորդը կարող է համաձայնվել ընդունել Ապրանքները այլ քանակով կամ տեսականիով, կամ չեղարկել իր Պատվերը։ Եթե Հաճախորդից պատասխան չի ստացվում Կատարողի ծանուցումը ուղարկելու պահից 48 ժամվա ընթացքում, ապա Կատարողը չեղարկում է Պատվերը ամբողջությամբ։

6.7. Պատվիրատուն իրավասու չէ միակողմանիորեն փոխել Պատվերի մեջ Ապրանքների կազմը՝ Պատվերի հավաքելու մասին հաղորդագրություն ստանալուց հետո։

6.8. Ապրանքի առաքման (փոխանցում՝ Ստացման կետ կամ ուղարկում Առաքման ծառայություն) ակնկալվող ժամկետը նշվում է Կատարողի կողմից՝ հեռախոսով, էլ. փոստով կամ սոցիալական ցանցերում։ Ընդ որում Ապրանքի «պատվերով» կարգավիճակը նշանակում է, որ տվյալ Ապրանքը Կատարողի մոտ առկա չէ։ Ընդ որում Կատարողի կողմից կձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ գործողությունները՝ մատակարարներից հումքի/կոմպլեկտավորող մասերի ձեռքբերման համար՝ Ապրանքի հետագա պատրաստումով, Պատվիրատուին փոխանցելու նպատակով։ Առաքման ժամկետը նշված դեպքերում կհայտնվի Պատվիրատուին՝ Կատարողի կողմից մատակարարի մոտ Ապրանքի առկայության հաստատումը ստանալուց հետո և կարող է կցված լինել Պատվիրատուի կողմից Ապրանքի համար կանխավճար ստանալուն։ Այլ դեպքերում Ապրանքի առաքման ակնկալվող ամսաթվի վերաբերյալ տեղեկությունը Պատվիրատուին տրամադրվում է էլ. փոստին ուղարկվող հաղորդագրության միջոցով։

6.9. Ապրանքի «Պատվերով պատրաստում» կարգավիճակը ենթադրում է, որ Կատարողը պատրաստում է Պատվիրատուի Պատվերով անհատապես որոշված իր՝ անձնական համակարգիչ, այն կոնֆիգուրացիայով և բնութագրերով, որոնք նշվել են Պատվիրատուի կողմից Պատվերը ձևակերպելիս (կոմպլեկտավորումը, գույնը և այլն)։ Ապրանքի պատրաստման ժամկետը հայտնվում է Պատվիրատուին հեռախոսով, սոցիալական ցանցերում կամ էլ. փոստով նամակի ուղարկմամբ։

7․ Առաքում

7.1. Կատարողը տեղեկացնում է Պատվիրատուին առաքման եղանակների մասին

7.2. Ապրանքի պատահական կորստի կամ պատահական վնասման ռիսկը անցնում է Պատվիրատուին այն պահից, երբ Ապրանքը հանձնվում է նրան և Պատվիրատուն (կամ այլ անձ՝ համաձայն գործող օրենսդրության և սույն օֆերտայի) ստորագրում է Պատվերի առաքումը հաստատող փաստաթղթերը։ Պատվերը չառաքելու դեպքում Կատարողը փոխհատուցում է Պատվիրատուին նախապես վճարված Ապրանքի և առաքման արժեքը՝ Առաքման ծառայությունից Պատվերի կորստի հաստատում ստանալուց հետո։

7.3. Յուրաքանչյուր պատվերի առաքման արժեքը հաշվարկվում է անհատապես՝ կախված դրա քաշից, առաքման տարածաշրջանից ու եղանակից, և քննարկվում է Պատվիրատուի հետ անհատական կարգով: Առաքման արժեքը ֆիքսված է և ենթակա չէ վերադարձման Պատվիրատուի Ապրանքն ընդունելու ամբողջությամբ հրաժարման դեպքում:

7.4. Առաքման ժամանակ Պատվերը փոխանցվում է Պատվիրատուին կամ որպես պատվերի ստացող նշված անձին: Որպես առաքման հասցե Պատվիրատուի բնակության վայրի (բնակարան) հասցեներ նշելու դեպքում, պատշաճ առաքում է հանդիսանում Ապրանքի փոխանցումը նշված հասցեում գտնվող ցանկացած չափահաս անձի։

7.5. Խարդախության դեպքերից խուսափելու ինչպես նաև 7.4 կետում նշված պարտավորությունները կատարելու նպատակով, կանխավճարված Պատվերը փոխանցելիս առաքմումն իրականացնող անձը իրավունք ունի պահանջելու ստացողի անձը հաստատող փաստաթուղթ, ինչպես նաև նշել Պատվերի կվիտանցիայի վրա ստացողի կողմից տրամադրված փաստաթղթի տեսակն ու համարը: Կատարողը երաշխավորում է ստացողի անձնական տվյալների գաղտնիությունը և պաշտպանությունը:

7.6. Պատվերը ստանալիս առաքչից, տրանսպորտային ընկերության ներկայացուցչից կամ Կատարողի ներկայացուցչից, Պատվիրատուն պարտավոր է ստուգել Ապրանքի արտաքին տեսքը և փաթեթավորումը, Պատվերի մեջ Ապրանքների քանակը, կոմպլեկտավորումը, տեսականին, ինչպես նաև Ապրանքի աշխատունակությունը։ Նշված ստուգումն իրականացնելուց հետո Պատվիրատուն ստորագրում է Ապրանքի հանձնում-ստացման ակտը, ինչը նշանակում է Ապրանքի ընդունումը Պատվիրատուի կողմից, նրա համաձայնությունը Ապրանքի բոլոր սպառողական հատկությունների հետ և հաստատում է Պատվիրատուի Ապրանքի մասին լիովին տեղեկացվածության փաստը։ Պատվիրատուի կողմից Ապրանքն ընդունելուց հետո Ապրանքի արտաքին վնասվածքների (ակնհայտ դեֆեկտների) առկայության հետ կապված բողոքները չեն ընդունվում։

7.7. Պատվիրատուի կողմից Ապրանքի ստացման վերջնական ժամկետները կախված են առաքման հասցեից և տարածաշրջանից, կոնկրետ Առաքման ծառայության աշխատանքից և անմիջապես կախված չեն Կատարողից:

7.8. Կանխավճարված Պատվերի չեղարկվման դեպքում չստացված Ապրանքի արժեքը Կատարողի կողմից վերադարձվում է Պատվիրատուին այն ճանապարհով, որով Ապրանքը ի սկզբանե կանխավճարվել է: Եթե Պատվերի (ամբողջական կամ մասնակի) չեղարկումը Պատվիրատուի կողմից կատարվել է հավաքված Պատվերի՝ Առաքման ծառայությանը փոխանցելուց հետո, ապա Կատարողը իրավունք ունի պահելու կանխավճարից Ապրանքի առաքման ծառայության արժեքը:

7.9. Եթե Ապրանքի առաքումն անհնար է Պատվիրատուի մեղքով․

հաջորդ առաքումը կատարվում է նոր ժամկետներով՝ համաձայնեցված Կատարողի հետ, բայց ոչ շուտ, քան Պատվիրատուի կողմից Ապրանքի առաքման ծառայության արժեքի կրկնակի վճարումը:

Եթե կրկնակի առաքումը չի կատարվել 3 աշխատանքային օրվա ընթացքում, Կատարողը իրավունք ունի չեղարկել Պատվիրատուի Պատվերը և վերջինիս վրա բարձել Ապրանքի առաքման հետ կապված բոլոր ծախսերը, ներառյալ Ապրանքի Կատարողին վերադարձման ծախսերը:

8. Ապրանքների վճարում

8.1. Ապրանքի գինը նշվում է Կայքում կամ հաղորդվում է Պատվիրատուին խորհրդակցության ընթացքում։

8.2. Ապրանքի վճարման եղանակները առաջարկվում են Կատարողի կողմից՝ հայտ թողնելու/հեռախոսով և/կամ սոց․ցանցերում հաղորդակցվելու ժամանակ։ Պատվիրատուն պարտավորվում է վճարումը կատարել Պատվերի հաստատման ամսաթվից 5 աշխատանքային օրվա ընթացքում։ Պատվիրատուի կողմից վճարման նշված ժամկետի խախտման դեպքում Պատվերը չեղարկվում է։ Կրկին Պատվեր կազմելու դեպքում Կատարողը չի երաշխավորում, որ Ապրանքի գինը չի փոփոխվի նրանից անկախ պատճառներով (կազմող մասերի արժեքի աճ, մատակարարի կողմից գնի բարձրացում և այլն)։

8.3. Եթե Պատվերի հաստատման ժամանակ Պատվիրատուին հաղորդվել են Ապրանքի կանխավճարի անհրաժեշտության մասին պայմաններ, ապա Պատվերը մշակման է ընդունվում միայն Պատվիրատուի կողմից գումարի Կատարողի հաշվին փոխանցումից հետո։

8.4. Բանկային քարտերի միջոցով ապրանքի վճարման առանձնահատկությունները.

8.4.1. Ապրանքը բանկային քարտով վճարելու դեպքում Պատվերի հանձնման կետում Պատվիրատուից կարող են պահանջել ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ՝ բացառությամբ անանուն բանկային քարտով վճարման դեպքերից։

8.4.3. Բանկային քարտերով վճարման կարգը ենթադրում է՝ Կատարողի կողմից Պատվիրատուին՝ համաձայնեցված, Կատարողի կողմից պատրաստվող Ապրանքի վճարման համար հղման ուղարկում։ Ապրանքի գինը որոշվում է Կատարողի և Պատվիրատուի խորհրդակցության ընթացքում՝ ելնելով վերջինիս կարիքներից և պահանջներից։

8.4.4. Բանկային քարտերով գործարքների ավտորիզացիան իրականացվում է բանկի կողմից։ Եթե բանկը հիմքեր ունի ենթադրելու, որ գործարքը կրում է խարդախ բնույթ, ապա բանկը իրավունք ունի մերժել այդ գործարքի կատարումը։ Բանկային քարտերով խարդախ գործարքներն ընկնում են Հայաստանի Հանրապետության Քրեական Օրենսգրքի 255-րդ հոդվածի տակ։

8.5. Վճարման ժամանակ բանկային քարտերի տարատեսակ անօրինական օգտագործման դեպքերից խուսափելու նպատակով՝ բանկային քարտով կանխավճարված բոլոր Պատվերները ստուգվում են Կատարողի կողմից։

8.6. Կատարողը իրավասու է տրամադրել Պատվիրատուին զեղչեր Ապրանքի վրա և սահմանել բոնուսային ծրագիր։ Զեղչերի, բոնուսների տեսակները, տրամադրման կարգը և պայմանները նշված են Կայքում՝ «Ակցիաներ» բաժնում և կարող են փոխվել Կատարողի կողմից միակողմանիորեն՝ առանց Պատվիրատուին նախապես տեղեկացնելու։

8.7. Կատարողը իրավասու է սահմանել զեղչեր՝ Ապրանքի վճարման կամ առաքման այս կամ այն եղանակները առաջմղման նպատակով։ Ընդ որում Կատարողը կարող է սահմանափակել զեղչերի գործման պայմանները։

8.8. Առցանց բանկային քարտով կամ էլեկտրոնային գումարով վճարման դեպքում վճարման պահը համարվում է Ապրանքի առաքման (փոխանցման) պահը Պատվիրատուին։

8.9. Կանխավճարի գումարի վրա տոկոսներ կամ տուգանքներ չեն հաշվարկվում։

9. Ապրանքի վերադարձ

9.1. Պատշաճ որակի Ապրանքի վերադարձ

9.1.1. Համաձայն Հայաստանի Հանրապետության «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Օրենքի 23-րդ հոդվածի դրույթների՝ պատշաճ որակի ապրանքները ենթակա չեն վերադարձի կամ փոխանակման, եթե ապրանքները պատրաստված կամ մատակարարված են Պատվիրատուի անհատական պահանջներին համապատասխան, կամ եթե ապրանքները անհատականացված են և նախատեսված են Պատվիրատուի հատուկ պահանջները բավարարելու համար։

Նման ապրանքների վերադարձը կամ փոխանակումը հնարավոր է միայն Կատարողի և Պատվիրատուի միջև առանձին գրավոր համաձայնության առկայության դեպքում։

9.2. Ոչ պատշաճ որակի Ապրանքի վերադարձ

9.2.1. Պատվիրատուն կարող է վերադարձնել ոչ պատշաճ որակի Ապրանքը և պահանջել իր իրավունքների պաշտպանություն՝ ՀՀ «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքի 27-րդ հոդվածով սահմանված ձևերից մեկով։

9.3. Գումարի վերադարձ

Կատարված աշխատանքում (մատուցված ծառայությունում) թերություններ հայտնաբերելու դեպքում, Պատվիրատուն՝ Հայաստանի Հանրապետության «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Օրենքի 27-րդ հոդվածի համաձայն, իրավունք ունի պահանջել գումարի վերադարձ, եթե՝

  1. Կատարողը չի վերացրել հայտնաբերված թերությունները 7 աշխատանքային օրվա ընթացքում։
  2. Հայտնաբերված թերությունները էական են կամ կատարված աշխատանքը (մատուցված ծառայությունը) էապես շեղվում է պայմանագրի պայմաններից։

Պայմանագրի լուծարման դեպքում Պատվիրատուին վերադարձնելու ենթակա գումարը հաշվարկվում է Հայաստանի Հանրապետության «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն։

9.3.1. Պատվիրատուն գումարի վերադարձի իրավունք ունի՝ կատարված աշխատանքում (մատուցված ծառայությունում) թերություններ հայտնաբերելու դեպքում՝ Հայաստանի Հանրապետության «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Օրենքի 27-րդ հոդվածի դրույթների համաձայն, եթե՝

  1. Թերությունները հայտնաբերվել են կատարված աշխատանքի (մատուցված ծառայության) ընդունելու պահին կամ դրա կատարման ընթացքում։
  2. Եթե թերությունների հայտնաբերումը աշխատանքը (ծառայությունը) ընդունելու պահին հնարավոր չէր, պահանջները կարող են ներկայացվել՝
    • Երաշխիքային ժամկետի ընթացքում, եթե այն սահմանվել է Կատարողի կողմից։
    • Երաշխիքային ժամկետի բացակայության դեպքում՝ կատարված աշխատանքը (մատուցված ծառայությունը) ընդունելու օրվանից վեց ամսվա ընթացքում։

Գումարի վերադարձը կատարվում է 14 (տասնչորս) օրացուցային օրվա ընթացքում՝ սկսած Պատվիրատուի համապատասխան պահանջի բավարարման պահից։ Գումարը տրամադրվում է Պատվիրատուի բանկային քարտին փոխանցման միջոցով։

10. Կատարողի բոլոր Ապրանքները ենթակա են երաշխիքային սպասարկման։ Ընթացիկ երաշխիքային պայմաններին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://tigerpc.am/guarantee/.

11. Խորհրդատվություն և տեխնիկական աջակցություն

11.1. Կատարողը Պատվերը ձևակերպելուց առաջ խորհրդատվություն է անցկացնում Պատվիրատուի հետ՝ պարզելու նրա պահանջները Ապրանքի նկատմամբ։ Խորհրդատվությունն իրականացվում է հեռախոսով և/կամ Կատարողի սոց․ցանցերի միջոցով։ Խորհրդատվությունը ենթադրում է Պատվիրատուին տեղեկատվության տրամադրում՝ Ապրանքի հատկությունների, ֆունկցիոնալի և առանձնահատկությունների վերաբերյալ, ինչպես նաև օգնություն Պատվերի ձևակերպման մեջ։

11.2. Կատարողը տեխնիկական աջակցություն է ցուցաբերում Պատվիրատուին՝ համաձայն երաշխիքային պարտավորությունների (տես կետ 10)։ Տեխնիկական աջակցությունը վերաբերում է միայն պատվիրված Ապրանքին։ Տեխնիկական աջակցության տակ հասկանում ենք Ապրանքի աշխատունակության հետ կապված հարցերի լուծմանն ուղղված գործողություններ՝ ներառյալ հնարավոր անսարքությունների ախտորոշում, խորհրդակցություններ կարգավորումների վերաբերյալ, ինչպես նաև Ապրանքի շահագործման և օգտագործման պարզաբանում՝ այն իր նշանակությամբ օգտագործման շրջանակներում։

11.3. Տեխնիկական աջակցությունն ունի խորհրդատվական բնույթ և չի հանդիսանում գործողության հրահանգ կամ կոչ։ Տեխնիկական աջակցությունը չի ներառում Ապրանքի կառուցվածքի և/կամ կազմվածքի փոփոխություն։

11.4. Խորհրդատվությունը և տեխնիկական աջակցությունը տրամադրվում են Կատարողի աշխատանքային ժամերին։ Պատվիրատուի՝ ոչ աշխատանքային ժամերին, դիմելու դեպքում պատասխանը կարող է տրվել դիմումի հաջորդ աշխատանքային օրվա ընթացքում։

11.5. Կատարողը իրավունք ունի սահմանափակել տեխնիկական աջակցության ծավալը, եթե Պատվիրատուն խախտել է շահագործման պայմանները կամ օգտագործում է Ապրանքը ոչ իր նշանակությամբ։

12. Գաղտնիություն և անձնական տվյալների պաշտպանություն

12.1. Պատվիրատուի կողմից տեղեկատվության տրամադրում՝

12.1.1. Պատվերի ձևակերպման ժամանակ Պատվիրատուն տրամադրում է հետևյալ տեղեկությունները՝ անուն, ազգանուն, հայրանուն, հեռախոսահամար, էլ. փոստի հասցե, առաքման հասցե:

12.2. Պատվեր ձևակերպելիս սեփական անձնական տվյալները տրամադրելով՝ Պատվիրատուն համաձայնություն է տալիս դրանց մշակմանը Կատարողի կողմից, այդ թվում նաև Կատարողի կողմից ապրանքների և ծառայությունների առաջմղման նպատակով:

12.3. Կատարողը իրավասու է ուղարկել Պատվիրատուին գովազդա-տեղեկատվական բնույթի հաղորդագրություններ: Եթե Պատվիրատուն չի ցանկանում ստանալ փոստային ուղարկումներ Կատարողից, նա կարող է ինքնուրույն հրաժարվել դրանցից՝ անցնելով նամակում նշված հատուկ հղումով կամ ծանուցելով Կատարողին այդ մասին՝ ուղարկելով էլեկտրոնային նամակ հաճախորդների սապասարկման ծառայություն:

12.4. Ընթացիկ Գաղտնիության և անձնական տվյալների պաշտպանության դրույթներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://tigerpc.am/privacy-policy/: Актуальное Положение о конфиденциальности и защите персональных данных можно прочитать по ссылке: https://tigerpc.am/privacy-policy/.

12.5. Կատարողը իրավասու է իրականացնել Պատվիրատուի հետ հեռախոսազանգերի ձայնագրություն: Ընդ որում Կատարողը պարտավորվում է կանխել հեռախոսազանգերի միջոցով ստացված տեղեկության ոչ իրավասու մուտքի փորձերը և/կամ դրա փոխանցումը երրորդ անձանց, որոնք ուղիղ առնչություն չունեն Պատվերների կատարման հետ:

13. Կողմերի պատասխանատվությունը

13.1. Պայմանագրի պայմանների չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար Կողմերը պատասխանատվություն են կրում՝ համաձայն ՀՀ օրենսդրության:

13.2. Կատարողը պատասխանատվություն չի կրում Պատվիրատուի կողմից Ապրանքների ոչ պատշաճ օգտագործման հետևանքով նրան պատճառված վնասների համար:

13.3. Կատարողը պատասխանատվություն չի կրում Պատվիրատուի կորուստների համար, որոնք առաջացել են Պատվերի սխալ լրացման արդյունքում, այդ թվում՝ անձնական տվյալների սխալ նշման դեպքում:

13.4. Պատվիրատուն կրում է ամբողջական պատասխանատվություն իր կողմից Կայքում դիմելիս նշված տեղեկատվության և անձնական տվյալների ճշգրտության համար:

14. Այլ պայմաններ

14.1. Օֆերտան ենթակա է մեկնաբանման և կարգավորման՝ համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության: Օֆերտայով չկարգավորված հարցերը կարգավորվում են ՀՀ օրենսդրությամբ:

14.2. Օֆերտայի վավերականության ժամկետը անսահմանափակ է, եթե Կայքում նշված չէ այլը:

14.3. Օֆերտան ուժի մեջ է մտնում այն պահից, երբ Պատվիրատուն կատարում է Օֆերտայի Ակցեպտին ուղղված գործողություններ և գործում է մինչև Կողմերի պարտավորությունների լիովին կատարումը կամ նրանց կողմից դրա լուծարումը՝ համաձայն Պայմանագրի դրույթներին:

14.4. Կատարողը իրավունք ունի միակողմանի կարգով Օֆերտայում փոփոխություններ ներառել, որի հետ կապված Պատվիրատուն պարտավորվում է ինքնուրույն կառավարել փոփոխությունների առկայությունը Օֆերտայում, որը տեղադրված է Կայքում: Օֆերտայի փոփոխության մասին ծանուցումը Կատարողը պարտավոր է տեղադրել Կայքում՝ տեղեկատվական հաղորդագրության տեսքով, դրանց ուժի մեջ մտնելուց առնվազն 3 (երեք) աշխատանքային օր առաջ: Օֆերտայի գործող խմբագրությունը մշտապես գտնվում է Կայքում՝ հետևյալ հղմամբ՝ https://tigerpc.am/oferta/.

14.5. Բոլոր վեճերը՝ կապված սույն Պայմանագրով նախատեսված պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման հետ՝ Կողմերը աշխատելու են լուծել բանակցությունների միջոցով: Բանակցությունների ընթացքում համաձայնության չհասնելու դեպքում վեճերը լուծվելու են դատական կարգով՝ ըստ Դիմող կողմի գտնվելու վայրի:

15. Մանրամասներ

Ինտերնետ-կայք՝ https://tigerpc.am

Էլեկտրոնային փոստ՝ support@tigerpc.am

Հեռախոսահամար՝ +374 43 491 541

Տեխնիկական աջակցություն և այլ հարցեր՝ support@tigerpc.am

Բանկային հաշիվ՝ հաշվեհամար 1510064743417400, բանկի անվանումը՝ ԲԲԸ “ԱՐԱՐԱՏԲԱՆԿ”